Անցկացվում է գրքահավաք քարվաճառցի դպրոցականների համար: Կազմակերպիչներն ընդգծում են, որ գրքերը ոչ թե գրադարանների, այլ հենց դպրոցականների համար են: Զգուշացնում են նաև, որ չբերեն ոչ պիտանի գրքեր, որոնցից պարզապես ուզում են ազատվել: Դրանք պետք է լինեն նպատակային, հետաքրքրեն դպրոցականներին, մանավանդ, որ գրքերը Քարվաճառ հասցնելը դժվար է: