Հետազոտողները եզրակացրել են, որ սև հագուստը ստիպում է երևալ ավելի գրավիչ, ինտելեկտուալ և վստահ, հայտնում է Joinfo.ua-ն: Փորձի շրջանակներում հարցվել է 1000 մարդ, նրանց խնդրել են որոշել, թե հագուստի տարբեր գույներն ինչ հատկությունների հետ են ասոցացվում: Հարցվածները նշել են, որ սև հագուստ կրողը թվում է ավելի ինտելեկտուալ և գրավիչ: Կանանց 66 %-ը սև հագուստով տղամարդկանց համարել է ավելի ձգող և ցանկալի: Տղամարդկանց 46 %-ը հայտարարել է, որ գիշերը հաճույքով կանցկացնեն սև հագած աղջկա հետ, քան մյուսների: Պատասխանողների մոտ 12 %-ը կարմիր գույնն անվանել է ինտելեկտուալության նշան, շատերը՝ ինքնավստահության և գոռոզության նշան: