Բրազիլիայի քաղաքները սկսել են չեղյալ հայտարարել այս տարվա ավանդական կառնավալները: Պատճառը ծանր ռեցեսիան է և կոռուպցիոն սկանդալը: Կառնալավից հրաժարվել են Կամպինաս, Պորտու-Ֆերեյրա, Մակապա, Լավրաս-Դու-Սուլ քաղաքները։ Նրանց օրինակին կհետևեն տասնյակ այլ բնակավայրեր: Բրազիլիայում ամենամյա կառնավալը տևում է հինգ օր՝ ավարտվելով Մեծ պահքից առաջ: Այս տարի այն պետք է կայանար փետրվարի 5-9-ին։