Վլադիմիր Պուտինին քննադատող ոուսաստանցի լրագրող, վերլուծաբան Վլադիմիր Պրիբիլովսկուն մահացած են գտել իր տանը: Մահվան պատճառները դեռևս չեն հաղորդվում: 2007-ին ոստիկանությունը հետախուզել էր լրագրողի բնակարանը, առգրավել համակարգիչը, նրա «Ռուսաստանն ու ԿԳԲ-ն Պուտինի նախագահության օրոք» գրքի էլեկտրոնային տարբերակը, որը երկու տարի անց հրատարակվել է Նյու Յորքում: