«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ավետիսյանների սպանության գործով 2-րդ նիստն էլ կանցկացվի ռազմաբազայում

Ավետիսյանների սպանության գործով 2-րդ նիստն էլ կանցկացվի ռազմաբազայում
16.01.2016 | 11:48

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը նույնպես կկայանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փոխանցմամբ՝ հունվարի 18-ին դատական նիստը կրկին կանցկացվի փոքր դահլիճում, որտեղ մի կերպ տեղավորվում են Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդները, մի քանի հարազատ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դեկտեմբերի 18-ին կայացած առաջին դատական նիստից հետո փաստաբանները դահլիճի պայմանները որակեցին «անմարդկային»: Այդ օրը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից և փաստաբաններից մի քանիսի համար նստարաններ չկային, դատավորը ստիպված ընդմիջեց նիստը՝ հարցը լուծելու համար: Նիստի ամբողջ ընթացքում նրանք դժգոհեցին պայմաններից, իսկ հետո էլ հարազատները հայտարարեցին, որ կբոյկոտեն նիստերը, եթե շարունակվեն ռազմաբազայի տարածքում: Լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես դժգոհ են պայմաններից:
Ավետիսյանների հարազատները հունվարի 16-ին բողոքի ակցիա կանցկացնեն` պահանջելով որ սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով նիստերը տեղի ունենան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, ոչ թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Ավետիսյանների հարազատները երթով կշարժվեն դեպի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` հանդիպում պահանջելով դատարանի նախագահի հետ: Նրանք կբոյկոտեն դատական նիստը, եթե իրենց պահանջը չբավարարվի, նույնիսկ հայտարարում են, որ պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի:

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ

05.07.2026