Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱՄՆ-ը վիզային նոր սահմանափակումներ է մտցնում

ԱՄՆ-ը վիզային նոր սահմանափակումներ է մտցնում
22.01.2016 | 18:07

ԱՄՆ-ը հայտարարել է վիզային նոր ռեժիմ սահմանելու մասին՝ ԵՄ երկրների այն քաղաքացիները, որ նաև Իրանի, Իրաքի, Սիրիայի և Սուդանի քաղաքացիություն ունեն կամ 2011-ի մարտից հետո այցելել են այդ երկրներ, պետք է դիմեն վիզայի համար: Վիզայի տրամադրման սահմանափակումները չեն կիրառվի այդ երկրներ այցելած կառավարական պաշտոնյաների, լրագրողների, մարդասիրական աշխատանքներ կատարողների, գործարարների նկատմամբ: «ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունն ամեն օր երկիր է ընդունում միլիոնավոր ուղևորների, և օրենքը միտված է ապահովելու օրինական ուղևորություն, միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության և սահմանի պաշտպանության բարձր չափանիշները»,- ասված է փոփոխությունների մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: Դեսպանատունը նաև նշում է, որ «նրանք, ովքեր ունեն անհետաձգելի ճանապարհորդության կարիք ԱՄՆ՝ գործնական, բուժման կամ հումանիտար նպատակով, ԱՄՆ-ի դեսպանությունները և հյուպատոսական բաժինները պատրաստ են նրանց դիմումներին ընթացք տալ արտահերթ»:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ