«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Գերմանիայում փախստականներին թույլ չեն տալիս գիշերային ակումբներ մտնել

Գերմանիայում փախստականներին թույլ չեն տալիս գիշերային ակումբներ մտնել
23.01.2016 | 23:43

Գերմանական Ֆրայբուրգ քաղաքում ժամանցային հաստատություններն արգելում են փախստականների մուտքը՝ գրում է Badische Zeitung-ը: Փախստականներին կամ ներս չեն թողնում, կամ սահմանափակում են նրանց մուտքն ակումբներ կամ դիսկոտեկ: Մի քանի հաստատություններում միջադեպեր են եղել, երբ կին այցելուները հարձակումների են ենթարկվել: Քաղաքի ակումբները և այլ հաստատություններ որոշումը կայացրել են Քյոլնի իրադարձություններից հետո, երբ փախստականները սեռական ոտնձգությունների էին ենթարկել մի քանի կանանց:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ