Շվեդիայի իշխանությունները մտադիր են արտաքսել 80 հազար ներգաղթյալների, որ երկիր են մտել 2015-ին և ապաստանի դիմումը մերժվել է՝ հայտարարել է ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը։ «Մենք խոսում ենք 60 հազար մարդու մասին, բայց այդ թիվը կարող է հասնել մինչև 80 հազարի»՝ ասել է նախարարը։ 2015-ին Շվեդիայից ապաստան է խնդրել 163 հազար փախստական: