«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իտալական քաղաքում 28 տարվա ընդմիջումից հետո երեխա է ծնվել

Իտալական քաղաքում 28 տարվա ընդմիջումից հետո երեխա է ծնվել
30.01.2016 | 11:55

Իտալական Օստանա քաղաքում 28 տարվա մեջ առաջին երեխան է ծնվել: Նորածնի շնորհիվ բնակիչների թիվը հասել է 85-ի: Նրանցից 41-ը Օստանայում են բնակվում ողջ տարին: «Հրաշալի է, որ այստեղ վերջապես ինչ-որ մեկը ծնվեց»,-հայտարարել է քաղաքապետ Ջակոմո Լոմբարդոն: Նրա խոսքով՝ երեխայի լույս աշխարհ գալը վկայում է, որ տեղի իշխանությունների փորձերը՝ կասեցնելու բնակչության նվազումը՝ «դանդաղորեն սկսում են աշխատել»: Լոմբարդոն հիշեցրել է, որ 100 տարի առաջ Օստանան ծաղկուն քաղաք է եղել, 1000 բնակչով: 1980-ական թվականներին Օստանայում մշտապես բնակվել է միայն 5 մարդ: Հանգստյան օրերին քաղաքում մտադիր են նշել նոր բնակչի ծնունդը: Երեխան իսպանացի ներգաղթյալ Խոսե Բերդուգո Վալելագոյի և իտալուհի Սիլվիա Ռովերեի զավակն է:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ