Բաքվում տաքսի ծառայությունների տասնյակ վարորդներ փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու «իշխանությունների անգործության և շարքային քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության բացակայության» դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում իրենց վրդովմունքն են հայտնել կոռուպցիայի, սոցիալական անարդարության և այդ խնդիրների լուծմանն ուղղված իրական քայլերի բացակայության վերաբերյալ, հաղորդում է contact.az էլեկտրոնային պարբերականը։