Փետրվարի 6-ին երկու տասնյակ անհայտ անձինք հրկիզել են փախստականների աջակցության կենտրոնը՝ Պրահայում մահմեդականների և միգրացիայի դեմ անցկացված ցույցից ժամեր անց: Ցուցարարները գրոհել են «Կլինիկա» կենտրոնը և «մոլոտովի կոկտեյլներ» շպրտել: Հարձակման հետևանքով մեկ մարդ տուժել է: Պրահայի հրշեջ ծառայության խոսնակը նշել է, որ հրդեհը հաջողվել է արագությամբ հանգցնել: Չեխիայի նախագահական նստավայրի՝ Պրահայի ամրոցի առջև անցկացված Stop islam ցուցանակներով հակամահմեդական ցույցը կազմակերպել էր PEGIDA նախաձեռնությունը: Այս խումբը, որի անունը հապավում է և թարգմանվում է՝ Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի մահմեդականացման, փետրվարի 6-ին բազմաթիվ ցույցեր էր կազմակերպել նաև Եվրոպայի այլ երկրներում: PEGIDA-ն ստեղծվել է 2014-ին՝ Դրեզդենում: