Գերմանական ԶԼՄ-ները տեսանյութ են տարածել՝ ինչպես Սաքսոնիայի Կլաուսնից քաղաքի բնակիչները թույլ չեն տալիս փախստականներին դուրս գալ ավտոբուսից: Իշխանությունները քաղաքացիների վարքն ու տեսանյութը «ամոթալի» են անվանել: Տեսանյութը բուռն արձագանք է ստացել համացանցի օգտատերերի շրջանում: Միջադեպի ականատեսը տեսագրել է` ինչպես են հարյուրավոր գերմանացիներ շրջապատում ավտոբուսը` բացականչելով «Մենք ժողովուրդ ենք»: Առավոտյան ցուցարարները ևս դեմ էին ելույթ ունենում ներգաղթյալների ժամանմանն իրենց քաղաք: Ավտոբուսում, որը նրանք շրջափակել էին, կանայք և երեխաներ էին: