«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հունաստանում զբոսաշրջությունը ծաղկում է

Հունաստանում զբոսաշրջությունը ծաղկում է
25.02.2016 | 17:26

Հունաստանը 2015-ին ռեկորդային՝ 14,2 մլրդ եվրո է ստացել զբոսաշրջության ոլորտից: Ազգային բանկի վիճակագրական տվյալներով` ոլորտի եկամուտների աճը ապահովել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զբոսաշրջիկները։ Ամերիկացիները Հունաստանում թողել են 945,6 մլն եվրո, ինչը 44,4 %-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, իսկ բրիտանացիները` ավելի քան 2 մլրդ եվրո, ինչը 30,5 %-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Եվրոպայի երկրներից ամենամեծ գումարը հունական բյուջե են բերել Գերմանիայի և Ֆրանսիայի զբոսաշրջիկները: Բանկը նշում է, որ ՌԴ-ի զբոսաշրջիկների թիվը նվազել է 632 %-ով: 2015-ին Հունաստան է այցելել 23,6 մլն զբոսաշրջիկ, ինչը 7,1 %-ով ավելի է 2014 թվականի համեմատ։

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ