Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու համար, որ հավաքվել են Կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարության կապակցությամբ: Հարյուրավոր կանայք` մանուշակագույն պաստառներով, որ խորհրդանշում են կանանց իրավունքների շարժումը, կիրակի դուրս են եկել Ստամբուլի կենտրոնական հրապարակ: Ցույցի ցրման ժամանակ ոստիկանությունը մեկ կնոջ է ձերբակալել: Այսօր Անկարայում մի քանի տասնյակ կանայք դուրս են եկել փողոցներ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել: