«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Փախստականները պետք է պատրաստ լինեն ինտեգրման»

«Փախստականները պետք է պատրաստ լինեն ինտեգրման»
13.03.2016 | 00:36

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիա հասած փախստականները պետք է պատրաստ լինեն ինտեգրման: «Մենք ակնկալում ենք, որ փախստականները կընդունեն մեր առաջարկները (ինտեգրման ոլորտում): Դա ոչ թե պարզապես հնարավորություն է, այլ պարտավորություն»,- ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Հայգերլոխ քաղաքում քրիստոնեա-դեմոկրատական միության մասնաճյուղում նախընտրական միջոցառման ժամանակ: Մերկելը շեշտել է, որ ներգաղթյալները պետք է հետևեն գերմանական օրենքներին: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կանանց հետ կարելի է հաշվի չնստել, նա պարզապես գտնվում է ոչ այն երկրում»,- նշել է նա՝ հիշեցնելով Քյոլնի ամանորյան դեպքերը, երբ գիշերը ներգաղթյալները զանգվածաբար հարձակում էին գործել կանանց վրա:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ