Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահաբեկչության առնչությամբ՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- նշել է նա: