«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անհանգստացած է ԼՂ կոնֆլիկտի վերսկսմամբ

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անհանգստացած է ԼՂ կոնֆլիկտի վերսկսմամբ
12.04.2016 | 12:13

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ապրիլի առաջին օրերի զինված բախումներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել ապահովել կոնֆլիկտի հետևանքով տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը, տեղեկացնում է unhcr.org-ը: Գրասենյակը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ հակամարտության հետևանքով հարյուրավոր մարդիկ են տեղահանվել։ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անհանգստացած է հակամարտության վերսկսմամբ, որի ընթացքում տասնյակ մարդիկ մահացան և որը հանգեցրեց քաղաքացիական անձանց տեղահանմանը, ոմանք վերջին երկու տասնամյակում մի քանի անգամ են տեղահանվում: «UNHCR-ը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, բնակարանների և ենթակառուցվածքների ոչնչացման, հակամարտության գոտուց դուրս գալ ցանկացողների տեղաշարժի ազատության սահմանափակման մասին»,– ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ