«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Պապը Լեսբոսից Վատիկան է տեղափոխել 12 միգրանտի

Պապը Լեսբոսից Վատիկան է տեղափոխել 12 միգրանտի
16.04.2016 | 19:58

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է հունական Լեսբոս կղզի՝ հանդիպելու միգրանտներին: «Ուզում եմ ձեզ ասել, որ դուք մենակ չեք», - փախստականներին այս խոսքերով է ողջունել Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը, դիմելով աշխարհին՝ նա կոչ է արել ցուցաբերել «հասարակ մարդասիրություն»:
Պապը Վատիկան է տեղափոխել 12 միգրանտի: Միգրանտների ճամբարում հազարավոր մարդկանցից շատերը կանգնած են Թուրքիա արտաքսվելու խնդրի առջև: Վատիկանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոս պապի այցը Լեսբոս մարդասիրական և կրոնական քայլ է, չի ներառում քաղաքականություն կամ քննադատություն Եվրամիության հասցեին, թեև հարյուր հազարավոր միգրանտներ բախվել են դժվարությունների՝ ԵՄ-ի սահմանափակումների հետևանքով:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ