«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Մամուլի ազատությունը վերջին 12 տարվա մեջ ամենամեծ նահանջն է արձանագրել

Մամուլի ազատությունը վերջին 12 տարվա մեջ ամենամեծ նահանջն է արձանագրել
27.04.2016 | 17:19

Մամուլի ազատությունը վերջին 12 տարվա մեջ ամենամեծ նահանջն է արձանագրել՝ հայտնվելով քաղաքական, քրեական և ահաբեկչական ճնշումների տակ՝ հրապարակված զեկույցում արձանագրում է Վաշինգտոնում գործող Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։ «Մամուլի ազատության դեմ ճնշումները առավել մեծ են եղել Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, որտեղ իշխանությունները և զինյալ խմբավորումները ստեղծում են «Ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» մթնոլորտ՝ ստիպելով լրագրողներին և լրատվական կազմակերպություններին կողմնակալ լինել», - «Մամուլի ազատությունը 2016-ին» զեկույցի հրապարակման ժամանակ հայտարարել են կազմակերպության ներկայացուցիչները: Զեկույցում ասվում է, որ 2015-ին Սիրիան շարունակել է մնալ ամենավտանգավոր վայրը լրագրողների համար, որտեղ անցած տարի 14 լրագրող է սպանվել: 3 սիրիացի լրագրողներ սպանվել են Թուրքիայում, ենթադրաբար՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող հատվածում նշվում է, որ իշխանությունները օգտագործել են «իրական և մտացածին» սպառնալիքներ՝ արդարացնելով մամուլի նկատմամբ հետապնդումները: Իրավապաշտպան կազմակերպությունը նաև առանձնացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «վիրավորանքի մեղադրանքներով լրագրողների, բլոգերների և սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ» հետապնդումների համար:
2015-ին առավել մեծ անկում արձանագրած երկրներն են՝ Բանգլադեշը, Թուրքիան, Բուրունդին, Ֆրանսիան, Սերբիան, Եմենը, Եգիպտոսը, Մակեդոնիան և Զիմբաբվեն:
Հայաստանը զեկույցում հետընթաց է արձանագրել, շարունակելով հիշատակվել ոչ ազատ երկրների շարքում՝ 199 երկրների թվում զբաղեցնելով 139-րդ տեղը՝ նախորդ տարվա 135-րդի դիմաց:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ