Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Լրագրությունը՝ Հնդկաստանում

Լրագրությունը՝ Հնդկաստանում
03.05.2016 | 11:45

Լրագրությունը Հնդկաստանում հզոր ու ազդեցիկ ուժ է։ Այստեղ կան մասմեդիայի և հաղորդակցության բազմաթիվ քոլեջներ, ինստիտուտներ, համալսարաններ։ Հայաստանից մեկնած մի խումբ լրագրողներ, PR մասնագետներ ապրիլի առաջին տասնօրյակում Դելիում եղան ԶԼՄ-ների հաղորդակցության հնդկական ինստիտուտում (Indian Institute of Mass Communication), որտեղ հանդիպեցին ինստիտուտի ռադիո և հեռուստաժուռնալիստիկայի դասընթացների ղեկավար Շաշվաթի Գոսվամիի, զարգացող երկրների ուսանողների բաժնի դեկան Անանդ Փրադհանի, այստեղ սովորող արտասահմանցի ուսանողների հետ։ Տեղի ունեցավ փորձի փոխանակում, հայ մասնագետները ծանոթացան Հնդկաստանում լրագրության նրբություններին, տեղեկացան, թե ինչ առարկաներ են դասավանդվում ԶԼՄ-ների հաղորդակցության հնդկական ինստիտուտում։


Տպագիր մամուլը լայնորեն տարածված է։ Թերթեր կարդալու մշակույթը այստեղ շատ զարգացած է։ Նույնիսկ հետնախորշերում բնակվող հնդկաստանցիները թերթերի միջոցով են ծանոթանում նորություններին։ Այդուհանդերձ, Հնդկաստանի լրատվական կազմակերպությունները կիրառում են նաև առցանց տեխնոլոգիաները՝ ինֆորմացիան ավելի օպերատիվ տեղ հասցնելու, տարածելու համար։


ԶԼՄ-ների հաղորդակցության հնդկական ինստիտուտը լրագրության և հանրային կապերի մասնագետների համար է, և իրականացնում է հետբուհական մեկամյա և երկամյա կրթական ծրագրեր։ Այն ունի զարգացող երկրների գործող ժուռնալիստների համար նախատեսված 6-ամսյա դասընթացներ, որոնց շրջանակներում ուսանողները ստանում են կրթաթոշակ, անվճար կեցություն։ Անանդ Փրադհանը նշեց, որ այդ ծրագիրն իրականացնում են արտաքին գործերի նախարարության և դեսպանատների միջոցով։ Նա նաև ընդգծեց, որ այս ծրագիրը փափուկ դիվանագիտության օրինակ է։ Ծրագրի միջոցով այլ երկրների լրագրողները ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերում, այլև ծանոթանում են Հնդկաստանին և հետագայում դառնում այս երկրի յուրահատուկ դեսպաններն իրենց հայրենիքում՝ ծանոթացնելով հնդկական մշակույթին։ Այս կուրսի շրջանակներում ավելի քան 100 երկրի շուրջ 1000 ուսանող է ուսանել։
Նշենք, որ լրագրողների, հանրային կապերի և այլ մասնագետների խումբը Հնդկաստան էր մեկնել «Լոտոս» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Air Arabia»-ի աջակցությամբ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ