«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել օֆշորային սկանդալի առնչությամբ

ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել օֆշորային սկանդալի առնչությամբ
03.05.2016 | 12:58

Օֆշորային սկանդալի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը՝ տեղեկացրել է ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը: «Հետք»-ի հրապարակումը վերաբերում էր Պանամական փաստաթղթերին, որոնցում հիշատակվում էր նաև Հայաստանի ԴԱՀԿ-ի այժմ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը: Այդ հրապարակումներից հետո նա ապրիլի 18-ին հրաժարական ներկայացրեց, որը ապրիլի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց:

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ