«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կատարվում է քննություն՝ ժամկետային զինծառայողներ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Կատարվում է քննություն՝ ժամկետային զինծառայողներ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
04.05.2016 | 18:20

Մայիսի 3-ին, ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դիտվել է՝ 3213

Մեկնաբանություններ