«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ես հավատում եմ մարդկանց, մեր հասարակությանը

Ես հավատում եմ մարդկանց, մեր հասարակությանը
07.06.2016 | 09:43

Հայաստանի ոստիկանությունը, հավատարիմ իր առաքելությանը, տարիների ընթացքում ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին, պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Փաստ է, որ աճել և աճում է ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը, կատարվում է հանրային պահանջը, արդարացվում են քաղաքացիների ակնկալիքները տարբեր ուղղություններով, ապահովվում է քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բոլորս էլ ցանկանում ենք աջակցել մեր ոստիկանության լիարժեք կայացմանը: Բայց այսօր հայտարարել, թե «ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խրախուսում է ազգային խտրականության տարածումը», ի սեր Աստծո, կհամարեմ, որ ճիշտ չէ, և նման արտահայտությունները հարիր չեն մեր ժողովրդի զավակներին:


Կարծում եմ, որ ոչ մի լրատվական միջոց իրավունք չունի կասկածելու հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանը, մեր դրսևորած վարքագծին, մեր դաստիարակությանը, մեր ժողովուրդների բարքերի մաքրությանը: Մեր բարեկամությունը, որ եկել է դարերի խորքից, եղել է անկեղծ և անաղարտ, ու, հավատարիմ մեր նախնիների պատգամին, պարտավոր ենք պահել և պահպանել այն աչքի լույսի պես: Խորհուրդ եմ տալիս բոլորին՝ երբեք չշահարկել մեր բարեկամությունը, չկա խտրականության դրսևորում Հայաստանում: Թող ոչ ոք իր նեղ անձնական շահերի համար չշահարկի մեր ժողովուրդների բյուրեղյա հարաբերությունները, քանի որ դա նվազագույնն իմաստազուրկ է: Մենք իրարից թաքցնելու ոչինչ չունենք, մենք պարզ ենք մեր աղբյուրների ջրերի պես: Մեր ժողովուրդների գիտակցության մեջ միշտ առկա են եղել բարին ու վեհը, միմյանց հարգելն ու սատար կանգնելը:

Մենք ոչինչ չենք հորինել, ասել ենք այն, ինչ եղել է, կա և կլինի: Հասարակությունը հավատում է նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը և հաստատում են այն իրենց գործունեությամբ, ոչ թե նրանց, ովքեր աղավաղում են ճշմարտությունը: Կոչ եմ անում հեռու մնալ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը շահարկելուց, ազնիվ հայացք գցել մեր պատմությանը, քանի որ այն մեր ժողովուրդների համար սուրբ է և անքննարկելի: Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի աշխատանքային գործունեության գնահատականին, թող այն հնչեցնեն մեր երկրի ղեկավարությունը, մեր հասարակությունը և այն կոլեկտիվը, որի հետ աշխատում է նա: Ես ընդամենը հաստատապես կարող եմ ասել՝ փառք Աստծո, մինչ օրս Հայաստանում ոչ մի պաշտոնատար անձ հրաժարական չի տվել ազգային խտրականություն տարածելու համար, որովհետև նման բան չի եղել, չկա և, հավատացած եմ, երբեք չի լինի բոլորիս համար ապրելու և արարելու հավասար պայմաններ ապահովող ընդհանուր տանը:
Լինենք ազնիվ, շիտակ և իրատես:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ