«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կալիֆոռնիայի դատարանը երկու ամսից կլսի ամերիկահայերի հայցը ընդդեմ Թուրքիայի

Կալիֆոռնիայի դատարանը երկու ամսից կլսի ամերիկահայերի հայցը ընդդեմ Թուրքիայի
09.06.2016 | 17:44

Երկու ամսից Կալիֆոռնիայի դատարանը կլսի երեք ամերիկահայերի հայցն ընդդեմ Թուրքիայի կառավարության, որով ցեղասպանության զոհերի ժառանգները փորձում են դատական կարգով հետ ստանալ Ադանայում իրենց պապերին պատկանող հողերը:

Բրիտանացի հեղինակավոր լրագրող Ռոբերտ Ֆիսկը հոդված է հրապարակել Independent-ում՝ պնդելով. «Եթե ամերիկյան դատարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառավարությունը պարտավոր է հետևել այդ որոշմանը»: «Վիճարկվող մոտ 50 հեկտար տարածքը գտնվում է Ինջիրլիքի ավիաբազայի մերձակայքում, կայան, որը ռազմավարական նշանակություն ունի Պենտագոնի համար. հենց այստեղից է հիմա ամերիկյան օդուժը հարվածներ հասցնում Սիրիայում և Իրաքում տեղակայված իսլամիստ զինյալներին: Ամերիկայի կառավարությունը վարձակալության դիմաց տասնամյակներ ի վեր միլիոններ է վճարում Թուրքիայի կառավարությանը, մինչդեռ հողերը պատկանում են Օսմանյան կայսրությունում սպանված հայերին»,- գրում է բրիտանացի լրագրողը՝ հավելելով. «Հայցին կարող են միանալ ևս 13 ամերիկահայեր՝ վիճարկելով արդեն ռազմակայանի ողջ տարածքի սեփականության հարցը»:


Դատական գործընթացը սկսվել է մոտ հինգ տարի առաջ՝ ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանի գլխավորությամբ: Ի սկզբանե հայերը հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարությանը պատկանող երեք բանկերի դեմ, որոնց Օսմանյան կայսրությունը նշանակել էր որպես տեղահանված հայերի սեփականության պահառու: Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը երբևիցե դատարան չի ներկայացել, թեև պատշաճ ծանուցվել է, թուրքական բանկերն էլ պարբերաբար պնդել են, թե ամերիկյան դատարանը չի կարող քննել այս հարցը՝ օտար երկրում գտնվող սեփականության վերաբերյալ: «2013-ին, սակայն, շրջանային դատարանը որոշեց՝ թուրքական դրամատները կարող են կանգնել ամերիկյան դատարանի առջև, եթե հարցը վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարմանը, այդ թվում՝ ցեղասպանությանը: Հիմա հայ իրավաբանները հայտարարում են, թե նոր ուսումասիրություններ են կատարել և փաստեր հայտնաբերել, որոնք կարող են հարկադրել ամերիկյան դատարանին օրենքով ճանաչել հայերի ցեղասպանությունը»,- գրում է Independent-ի վերլուծաբանը՝ եզրափակելով.

«Գրեթե կասկած չկա, որ պատմական հենք ունեցող այս գործը քաղաքական պայթուցիկ ուղերձ է պարունակում. եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ-ի դատարանի կողմից, ամերիկյան կառավարության ճանաչումը լինելու է ընդամենը ժամանակի հարց»:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ