«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Վատիկանում ոչ ոք չի ծնվում

Վատիկանում ոչ ոք չի ծնվում
09.06.2016 | 17:50

The Telegraph-ը առանձնացրել է 6 հետաքրքիր փաստ աշխարհի ամենափոքր պետության` Վատիկանի կյանքից:


1. Վատիկանում ամենաշատն են գինի խմում՝ յուրաքանչյուր չափահաս բնակիչ մի տարվա կտրվածքով խմում է միջինը 54,24 լ գինի:
2. Վատիկանն ունի աշխարհում ամենակարճ երկաթգիծը, որի ընդհանուր երկարությունը 300 մ է:
3. Վատիկանում ամենաշատ զբոսաշրջիկներն են լինում, ամեն տարի միջինը 1,5 մլն զբոսաշրջիկ:
4. Վատիկանն ունի սեփական եվրոն: 2000-ին Իտալիան ու Վատիկանը համաձայնագիր են կնքել, որը հնարավորություն է տվել Վատիկանին հատել սեփական եվրո մետաղադրամներ, որ անարգել շրջանառվում են եվրագոտում:
5. Հռոմի պապն ունի սեփական բանակը: Վատիկանի շվեյցարացի զինվորների զորախումբը պահպանում է պապի անվտանգությունը: Զորախումբը բաղկացած է 135 զինվորից ու կոչվում է Պոնտիֆիկոսի շվեյցարական գվարդիա: Անցած 510 տարում զորախումբը պահպանում է պապի անվտանգությունը: Զինվորները կրում են համազգեստ, որ Հուլիոս Երկրորդ պապի պատվերով նրանց համար նախագծել է Միքելանջելո Բուոնարոտին, միջնադարյան թրեր ու ժամանակակից զենքեր:
6. Ոչ ոք չի կարող ծնվել, Վատիկանում քաղաքացիություն չի տրվում ծննդյան վկայականի հիման վրա, այլ տրվում է նրանց, ովքեր ապրում են Վատիկանում: Իրականում ոչ ոքի չի տրվում ծննդյան վկայական, քանի որ ծննդատներ չկան:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ