«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ա՜խ , մալուխս

Ա՜խ , մալուխս
06.09.2016 | 08:21

Ասում են՝ 21-րդ դարը բարձր տեխնոլոգիաների դար է: Եվ ասում են, որ Հայաստանը զարգացած է այդ ասպարեզում:
Սակայն...


Բոլորս հիշում ենք 90-ականների մութ ու ցուրտ օրերը, երբ մեզ համոզում էին ըմբռնումով մոտենալ բոլոր տեսակի հովհարայիններին: Այսօր էլ երբեմն-երբեմն պատահում են հոսանքի անջատումներ: Բարեբախտաբար, այդ անջատումները տևում են 30 րոպեից 2-3 ժամ: Եվ ամենակարևորը՝ այդ անջատումների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բաժանորդներից ներողամտություն է հայցում: Ինչպիսի՜ առաջադիմություն:
Երբ զանգահարում ես 1-80 հեռախոսահամարով, օպերատորը շատ սիրալիր պատասխանում է. «Մալուխը վնասվել է»: Այդ մալուխի պատճառով ս.թ. օգոստոսի 19-ի ժամը 20.40-ին հոսանքազրկվեցին Արցախի փողոցի բազմաթիվ շենքեր: Լուսավորվեցինք միայն օգոստոսի 20-ի ժամը 22.05-ին: Այսինքն՝ մեկ օրից ավելի մնացինք առանց լույսի ու ջրի ¥պոմպերը հոսանքազրկման ժամանակ չեն աշխատում¤: Ինձ թվում է՝ մեկնաբանություններն ավելորդ են:


Այս տարի կրկին բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը: Ինձ թվում է, որ էլեկտրացանցը պարտավոր է ունենալ պահուստային մալուխներ, այլ ոչ թե կարկատի Արգիշտիի ժամանակներից մնացած մալուխները: Իսկ եթե մեր մուծումները չեն բավականացնում, առաջարկում եմ ավելացնել էլեկտրաէներգիայի սակագինը հատուկ կետով՝ մալուխի համար, այսքան դրամ: Ձեզ դա լավ է հաջողվում: Այդ չարաբաստիկ մալուխի պատճառով մենք հնարավորություն չունեցանք հեռուստացույց դիտելու, ինտերնետից օգտվելու, սառնարաններում էլ մեծ քանակությամբ մթերք փչացավ: Արդյո՞ք էլեկտրացանցը կհատուցի սպառողների կրած բարոյական և նյութական վնասները: Օգոստոսի 29-ի ժամը 22-ին մալուխային պատմությունը կրկնվեց: Այս անգամ լավ պրծանք՝ հոսանքազրկումը տևեց ընդամենը 3-ից մի փոքր ավելի ժամ:
Լավ է, չէ՞...


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ