Քաղաքական
Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ժողովուրդն ապստամբի: Իսկ ժողովուրդը խելամտորեն տնքում է:
Իշխանության որևէ լավ քայլի չես հավատում անկասկած, որևէ վատ քայլի՝ հավատում ես առանց կասկածելու:
Ժողովուրդների մեծ մասը չգիտի էլ, որ աշխարհում հայեր կան: Սակայն նրանք չգիտեն նաև, որ մենք իրենց վերևից ենք նայում:
Ցավոք, մեր ազգային բուրժուազիան շատ ապազգային է:
Քանի որ իշխանավորները հնարավորը չեն կարողանում անել, ժողովուրդն անում է անհնարինը։
Եվրասիա՞, թե՞ Եվրամիություն. մեկ է՝ Եվրետիրույթ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)