Հոլիվուդյան ամենաներդաշնակ զույգերից մեկի` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության հիմնական պատճառը դարձել են Ջոլիի քաղաքական հավակնությունները՝ սեպտեմբերի 25-ին հայտնել է TMZ ամսագիրը` վկայակոչելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Դերասանուհին, իբրև, երազում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին և այդ նպատակով նույնիսկ երկու քաղաքական խորհրդատու է վարձել: Փիթը երբեք դեմ չի եղել կնոջ բարեգործական գործունեությանը` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության բարի կամքի դեսպանի պաշտոնում:
Ընտանիքում վեճի պատճառ է դարձել, որ Ջոլին հակամարտության գոտիներ ուղևորվելիս իր հետ տարել է երեխաներին: Վերջին կաթիլը դարձել է այն, որ դերասանուհին ցանկացել է երեխաներին իր հետ Սիրիա տանել: