«Սանիթեք» աղբահավաքային կոնցեռնն արձագանքել է «Իրատեսի» լրագրող Վրեժ Առաքելյանի՝ սեպտեմբերի 23-ին լույս տեսած «Աղբատարային ռմբակոծության հետքերը» հրապարակմանը:
Հարգելի Վրեժ Առաքելյան
Շնորհակալություն մեկնաբանության և հղման համար: Նշենք, որ «Սանիթեքի» թիմը ուշի ուշով հետևում է իր անվանն ու գործունեությանն առնչվող բոլոր հրապարակումներին և Ձեր հեղինակած հոդվածին ու այնտեղ բարձրացված հարցերին ծանոթացել է հրապարակման իսկ օրը: Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար: Բարձրացրած հարցերի առնչությամբ թույլ տվեք առանձնացնել հետևյալ հիմնական կետերը.
1. Որոշակի քայլեր ենք ձեռնարկում, մասնավորապես տեխնիկական միջամտությամբ փորձում ենք նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը:
2. Բացատրական աշխատանքներ ենք տանում աշխատակիցների հետ, ուստի հուսով ենք, որ ապագայում փոփոխությունը նկատելի կլինի:
Այնուհանդերձ, նշենք.
-Ընկերության մեքենասարքավորումները լավագույնն են միջազգային չափորոշիչներով, ուստի վերջիններս աշխատանքի մեջ քիչ աղմկոտ են ու ավելի կոմպակտ։
-Գիշերային աղբահանությունը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, որը կոչված է ցերեկային ժամերին երթևեկությունը չխափանելու և բակերում կայանած մեքենաների տեղաշարժին չխոչընդոտելու։ Բացի այդ, աղետ է, երբ մարդիկ արթնանում են և բացահայտում աղբակույտեր իրենց հարևանությամբ:
Հիրավի, գիշերային աղբահանությունը երբեմն անհարմարություն է պատճառում Երևանի բնակիչներին, և հավատացնում ենք, որ «Սանիթեքն» ամենաքիչը կցանկանար որևէ բնակչի անհանգստացնել: Մենք, իհարկե, անընդհատ փորձում ենք նոր լուծումներ գտնել, բայց և ակնարկում ենք բնակիչների ըմբռնողականությունը մեր բարդ, բայց և պատասխանատու աշխատանքի հանդեպ:
Հարգանքով՝ «Սանիթեք»