Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.10.2016 | 00:03

Տերը մարդուն ստեղծեց հողից և դարձյալ նրան վերադարձրեց հողին։ Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ և նրանց իշխանություն տվեց այն ամենի վրա, ինչ կա երկրում։ Ըստ իրենց բնույթի, զորությամբ զգեստավորեց նրանց և ըստ իր պատկերի, արարեց նրանց։ Մարդու ահը դրեց ամեն կենդանի էակի վրա՝ տիրելու համար գազաններին և թռչուններին։

Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ և սիրտ տվեց՝ դրանցով իմացություն ստանալու համար։ Նրանց լցրեց գիտության հանճարով և նրանց ցույց տվեց չարն ու բարին։ Իր աչքը դրեց նրանց սրտի մեջ՝ ցույց տալու համար նրանց իր գործերի մեծությունը, որպեսզի օրհնեն իր սուրբ անունը։


Սիրաքի իմաստությունը 17. 1-7

Դիտվել է՝ 2443

Մեկնաբանություններ