«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Այսուհետև յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում

Այսուհետև յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում
06.10.2016 | 16:17

Այսուհետև յուրաքանչյուր ամսվա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում: Հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակների հիման վրա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը կվճարվի միաժամանակ:

Տեղեկացնենք, որ հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակ են ներառվել նաև այն գործերը, որոնց նպաստ ստանալու իրավունքը ենթակա է դադարեցման 2016 թվականի հոկտեմբերի 1-ից: Այս դեպքում 2016 թվականի սեպտեմբեր ամսվա նպաստի գումարը (առկայության դեպքում՝ նաև չվճարված նպաստի գումարը) ցուցակում ներառվել է որպես անցողիկ գումար:

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ