«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արման Թաթոյանը մեկնել է Խորվաթիա

Արման Թաթոյանը մեկնել է Խորվաթիա
27.10.2016 | 12:42

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու հոկտեմբերի 26-29-ին Զագրեբում Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:

Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ՈՒկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի, Վրաստանի հանրային պաշտպանի, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի ներկայացուցիչների, բարձրաստիճան այլ անձանց հետ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ