«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Թուրքիայում հայտարարել են, որ քրդական կուսակցության պատգամավորների ձերբակալությունն օրենքի շրջանակում է

Թուրքիայում հայտարարել են, որ քրդական կուսակցության պատգամավորների ձերբակալությունն օրենքի շրջանակում է
04.11.2016 | 16:47

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական քրդական կուսակցության պատգամավորների ձերբակալությունն իրականացվել է օրենքի շրջանակներում՝ հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը։


«Այսօր որոշում է կայացվել ձերբակալել Ժողովուրդների դեմոկրատական քրդական կուսակցության 15 պատգամավորի։ Թուրքիայում բոլորը հավասար են օրենքի առաջ: Միջոցները, որոնք ձեռնարկվում են սովորական քաղաքացիների նկատմամբ, կիրառվում են նաև պատգամավորների հանդեպ։ Անհանգստանալու կարիք չկա։ Մայիսին խորհրդարանում քննարկումից հետո պատգամավորներն այլևս անձեռնմխելի չեն»,- ասել է Բոզդաղը Անկարայում լրագրողների հետ հանդիպմանը։

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ