Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, լրագրող Հարություն Հարությունյանը կստանձնի Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը:
«Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը: Ավելին՝ ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար:
Հ.Գ. Խնդրում եմ չշնորհավորել»,- Facebook-յան իր էջում գրել է Հարություն Հարությունյանը: