«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ԱՄՆ-ում Թրամփի դեմ բողոքի ակցիաները չեն դադարում

ԱՄՆ-ում Թրամփի դեմ բողոքի ակցիաները չեն դադարում
12.11.2016 | 15:56

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեմ հանդես եկողները երրորդ օրն է՝ բողոքի ցույցի են դուրս գալիս ԱՄՆ մի քանի քաղաքներում, հայտնում է Reuters-ը: Միգրանտների, մահմեդականների և կանանց մասին Թրամփի հռետորաբանությունից դժգոհողները ուրբաթ երեկոյան կրկին ցույցի են դուրս եկել, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Ատլանտա, Ֆիլադելֆիա, Փորթլենդ, Վաշինգտոն և Լոս Անջելես քաղաքներում: Ատլանտայում ցուցարարները հրապարակայնորեն այրել են ամերիկյան դրոշը՝ հաղորդում է CNN-ը:

ԱՄՆ քաղաքներում բողոքի ակցիաները սկսվել են չորեքշաբթի, նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Որոշ քաղաքներում խաղաղ ցույցերը վերաճել են անկարգությունների: Երեք օրում մի քանի հարյուր մարդ է ձերբակալվել:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ

ատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող