«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ինչո՞ւ է Հայաստանը Եվրոպայի չբացահայտված գաղտնիքը

Ինչո՞ւ է Հայաստանը Եվրոպայի չբացահայտված գաղտնիքը
14.11.2016 | 13:25

Բրիտանական The Telegraph-ի ճամփորդությունների մասին սյունակագիր Ֆրենկ Գարդները գրել է Հայաստան այցելության մասին՝ անվանելով Եվրոպայի չբացահայտված գաղտնիքներից մեկը։


«Ժամանելով Երևանի օդանավակայան՝ միանգամից հասկանում ես, որ եկել ես գինու երկիր։ Դուք չեք կարող չնկատել 20 ֆուտ բարձրության գինու փչած շիշը, որը տեղադրված է տերմինալի կողքին։ Հայաստանը գերազանցաբար մուսուլմանական երկրներով՝ Թուրքիայով, Իրանով ու Ադրբեջանով շրջապատված քրիստոնեական երկիր է, որը սիրում է իր ոգելից խմիչքը։ Բացի դրանից, այստեղ արտադրում են, ինչպես իրենք են ասում, աշխարհի լավագույն կոնյակը ու մտնելով քաղաք, ամենուրեք կարելի է տեսնել «Արարատ» ապրանքանիշի ու «Նոյ» կոնյակի գովազդային պաստառները»,- գրում է Գարդները։

Նրա խոսքով` Երևանը հիասքանչ քաղաք է։ «Նրա լայն, ծառերով շրջանակված պողոտաներում բազմաթիվ սրճարաններ ու գինետներ կան, որտեղ հայերը սիրում են զրուցել մինչև ուշ գիշեր։ Մարդիկ այստեղ մինչև հիմա խոսում են աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ երգիչ Քանյե ՈՒեսթի հայաստանյան այցի մասին, երբ Քանյեն համերգից հետո ցատկել էր «Կարապի լիճ» ու հավաքված հանդիսատեսին էլ հրավիրել միանալ իրեն»,- ասվում է հոդվածում։ Գարդները շեշտում է, որ սփյուռքահայերը, որ առաջին անգամ են Երևան այցելում, հաճելիորեն զարմանում են՝ տեսնելով, թե ինչ ժամանակակից, անվտանգ ու քաղաքակիրթ է քաղաքը, իսկ հետո խորապես հիասթափվում են՝ տեսնելով արվարձանները՝ խորհրդային ձախողված տնտեսության ավերակներով։ Երևանից դուրս Գարդները տեսել է «գործարանների լքված շենքեր ու մռայլ տների շարքեր՝ շրջապատված հին ու դատարկ մեքենաներով ու ժանգոտած ցիստեռններով»։


«Բայց այդ պահին դուք նայում եք հորիզոնին ու այնտեղ վեր է խոյանում 5165 մետր բարձրություն ունեցող Արարատ լեռան հիասքանչ, պատկառանք ներշնչող ձյունապատ գագաթը, որը Թուրքիայի հետ սահմանի մյուս կողմում է գտնվում»,- գրում է հեղինակը։ Գարդները հիացած նկարագրում է Գառնու տաճար և Գեղարդի եկեղեցի այցելությունը, որտեղ «խորասուզվում ես կիսախավարի ու 800 տարվա պատմության մեջ», նաև՝ «Արենի» գինու փառատոնը, որի ժամանակ նրան «բալերից պատրաստված ապարանջան» են նվիրել ու գրպանը խնձոր դրել։ «Ներդաշնակության ու անդորրի պատկեր է ու ես խոստանում եմ՝ հաջորդ տարի ընտանիքիս էլ այս երկիր կբերեմ», ամփոփում է Գարդները։

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ