«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ներմուծվել է կուսակցության առաջին տեղակալի ինստիտուտը

Ներմուծվել է կուսակցության առաջին տեղակալի ինստիտուտը
26.11.2016 | 21:50

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննեիսյանի կարծիքով՝ խորհրդարանական անցման դեպքում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները կարևոր են: ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ խորհրդարանական համակարգին անցում կատարելու դեպքում կուսակցությունների դերը բարձրանում է, կուսակցություների ներսում էլ փոփոխություններ են սպասվում:


Նախարարն ընդգծեց, որ փոփոխություններ են արվել կուսակցության ղեկավարի տեղակալների հարցում՝ ներմուծվել է առաջին տեղակալի ինստիտուտը:
Արփինե Հովհաննիսյանը կարևորեց «Կուսակցությունների մասին» ՀՀ նոր օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ անհրաժեշտ են կուսակցությունների ներքին ժողովրդավարության ամրապնդման համար:

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ