«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Թուրքիայում բնակչության 79 տոկոսը համոզված է, որ հեղաշրջման փորձի հետևում ԱՄՆ-ն է

Թուրքիայում բնակչության 79 տոկոսը համոզված է, որ հեղաշրջման փորձի հետևում ԱՄՆ-ն է
29.11.2016 | 13:50

Թուրքական «ՀաբերԹյուրք» կայքն Andy-Ar հասարակական ուսումնասիրությունների կենտրոնի իրականացրած հետազոտության ընթացքում փորձել է պարզել Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի` վերջնականապես չբացահայտված «կազմակերպիչների» մասին թուրք հասարակության կարծիքը: Հեղաշրջման փորձի մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որ բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


«Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ը դեր ունի՞ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ» հարցադրմանն «Այո» է պատասխանել ճնշող մեծամասնությունը` 79 %-ը: «Ոչ» է պատասխանել 11,7 %-ը, իսկ 8,9 %-ը նշել է, որ որևէ կարծիք չունի խնդրի վերաբերյալ:


Ըստ տարիքային սանդղակի՝ հարցման արդյունքներն ունեն հետևյալ տեսքը. 25-35 տարեկան անձանց շրջանում հեղաշրջման փորձի` ԱՄՆ-ի հետ անմիջական կապ ունենալուն հավատում է 83,5 %-ը, 35-44 տարեկանների շրջանում` 81,9 %-ը, 45-54 տարեկաններից 78,2 %-ն է պաշտպանում այդ տեսակետը:


Andy-Ar հասարակական ուսումնասիրությունների կենտրոնն արդյունքները մեկնաբանում է այն հանգամանքով, որ քաղաքացիների կարծիքը ձևավորել է հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ-ի բռնած դիրքը և Գյուլենին արտահանձնելու հարցում Թուրքիայի իշխանություններին մերժելու փաստը:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ