Արքայազն ՈՒիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը որոշել են այս տարի հեռանալ Սանդրինգեմ շքեղ կալվածքում Ամանորը նշելու ավանդույթից և մեկնել Քեյթի՝ Բերքշայր գյուղում ապրող միլիոնատեր ծնողների տուն:
Քեյթը և ՈՒիլյամը որոշել են այցելել դքսուհու ընտանիքին, քանի որ նա շատ է սիրում ծնողներին և ուզում տարեմուտը հարազատների հետ դիմավորել: Առանձնատունը, որտեղ ապրում է նրա ընտանիքը, շատ հարմար է ընտանեկան հանգստի համար. այնտեղ կան հավեր, սագեր և այլ կենդանիներ, որոնց երեխաները շատ են սիրում: