«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Շարմ Հոլդինգ»-ը 25 տարեկան է

«Շարմ Հոլդինգ»-ը 25 տարեկան է
21.12.2016 | 16:13

«Շարմ Հոլդինգե-ը Երևան Մոլի և Կինոպարկի հետ համատեղ Sharming since 1991 կարգախոսի ներքո կազմակերպում է «Շարմ Հոլդինգ»-ի նկարահանած ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Կցուցադրվեն «Անահիտե մուլտֆիլմը, «Poker.am», «Պահանջվում է միլիոնատեր», «Քայլ ձիով» ֆիլմերը: Այդ մեկ ամսվա ընթացքում Երևան Մոլ առևտրի կենտրոնում և Կինոպարկում կհնչեն «Շարմ Հոլդինգ»-ում ձայնագրված երգերը:

Մեկամսյա ցուցադրությունների ընթացքում կինոսերների համար ամեն օր կազմակերպվելու է ֆոտոմրցույթ: Մասնակիցները օգտագործելով #sharmholding25, #sharming25,#weare25, #sharm25, #kinopark, #YerevanMall հաշթեգը իրենց լուսանկարը պետք է տեղադրեն Facebook-յան էջ, և ամենաշատ like հավաքած լուսանկարի հեղինակը օրվա վերջում կարժանանա մրցանակի: Հատուկ լուսանկարվելու համար կստեղծվի երևանյան անկյուն, որը տեղակայված կլինի Կինոպարկի մուտքի մոտ:


Կինոդիտումները լինելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, բացառությամբ՝ դեկտեմբերի 30-31-ի: Ժամը՝ 18.30-ին:
«Շարմ Հոլդինգ»-ի հիմնադիրների որոշումով, Ֆիլմերի ցուցադրություններից ստացված «Շարմ Հոլդինգ»-ի հասույթը կփոխանցվի «Մասնակից եմ» բարեգործական հիմնադրամին, որի հիմնական ուղղվածությունն է՝ աջակցել արցախա-ադրբեջանական պատերազմից տուժածներին և զոհվածների ընտանիքներին: Նախագծի մեկնարկը՝ դեկտեմբերի 24-ից: Միջոցառումների շարքի բացման արարողությանը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին: Կցուցադրվեն «Շարմ Հոլդինգ»-ի նոր նախագծից՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ց երկու նովել՝ Հրաչ Քեշիշյանի «Հայրըե և Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս»-ը:
Կինոդիտումներից հետո տեղի կունենա հանդիպում «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն՝ Կարեն Ղազարյանի հետ:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ