«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Աստղեր, որ հեռացան 2016-ին

Աստղեր, որ հեռացան 2016-ին
27.12.2016 | 17:06

Սոնյա Ռիկել
Նորաձևության աշխարհն ամռանը ծանր կորուստ ունեցավ. օգոստոսի վերջին 86 տարեկանում կյանքից հեռացավ ֆրանսիացի մոդելավորող Սոնյա Ռիկելը:
Ռուսաստանից և Ռումինիայից հրեա ներգաղթյալների դուստրը հղիների համար առաջին հագուստը ստեղծել է 1962-ին՝ ամուսնու Laura բուտիկի համար: Այդ պահից ի վեր նրա դիզայնը տարածվում է, և շուտով Ռիկելին սկսում են կոչել «տրիկոտաժի թագուհի»: Առաջին սեփական խանութը Սոնյա Ռիկելը Փարիզում բացում է 1986-ին: Կյանքի վերջին տարիներին Ռիկելը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ:


Փրինս
Գարնանը՝ ապրիլի 21-ին, վախճանվեց լեգենդար Փրինսը: Փրինսի հայրը ժամանակին հայտարարել է. «Ես որդուս Փրինս կոչեցի, որ նա կարողանա անել այն ամենը, ինչի մասին ես միայն երազել կարող էի»: Եվ արտիստն արեց այն ամենը, ինչի մասին երազում էին միլիոնավորները. փոփ-կուռք դարձավ, որը շեղված չէր փողի և փառքի ուղղությամբ: Կարիերայի սկզբին երաժշտական քննադատները նույնիսկ հայտարարում էին, որ երիտասարդ երաժիշտը ռիթմ ընդ բլյուզի սեփական ոճն է ստեղծել, որը կոչեցին արտիստի հայրենի քաղաքի պատվին՝ «մինեապոլիսյան հնչողություն»: Փրինսի անվան շուրջ հիստերիան գագաթնակետին հասավ 1984-ին, նրա ամենահաջող սկավառակի՝ Purple Rain-ի թողարկմամբ, որն ուղեկցվում էր նույնանուն ֆիլմով: Ամբողջ աշխարհում այս ալբոմի ավելի քան 100 մլն օրինակ է վաճառվել: Նա 7 «Գրեմմի», «Օսկար» և «Ոսկե գլոբուս» է ստացել: 2004-ին Փրինսի անունը ներառվել է ռոքնռոլի Փառքի սրահում:


ՈՒմբերտո Էկո
Փետրվարին վախճանվեց մեծագույն գրող, հրապարակախոս, գրաքննադատ ՈՒմբերտո Էկոն, որը զբաղվել է միջնադարյան և ժամանակակից էսթետիկայի, զանգվածային մշակույթի հետազոտություններով, մշակել նշանագիտության սեփական տեսությունը, 1980 թվականին հրատարակել է «Վարդի անունը» գիրքը. համաշխարհային գրականության հրաշալի ստեղծագործություն, որի հիման վրա նկարահանվել է Շոն Քոների մասնակցությամբ շքեղ ֆիլմը:


Ալան Ռիքման
Հարրի Փոթերի պատմության երկրպագուներին տարեսկզբին ցնցեց Ալան Ռիքմանի մահվան մասին լուրը, որը մարմնավորում է ֆիլմի, թերևս, ամենատպավորիչ կերպարներից մեկին՝ պրոֆեսոր Սևերուս Սնեյփին: Հայտնի դերասանը, ռեժիսորն ու սցենարիստը մահացավ 2016-ի հունվարի 14-ին, արագորեն զարգացող ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Դերասանին վերջին հրաժեշտը տվեցին 2016 թվականի փետրվարի 3-ին, Քովենթ Գարդենի Սուրբ Պողոսի եկեղեցում, որը հայտնի է նաև որպես դերասանների եկեղեցի: Արարողությանը ներկա էին միայն նրա ընտանիքի անդամներն ու մտերիմները:


Ֆրանկա Սոցցանի
Դեկտեմբերի 22-ին կյանքից հեռացավ իտալական Vogue-ի գլխավոր խմբագիր Ֆրանկա Սոցցանին: Նա մահացավ 67 տարեկանում, Միլանի իր բնակարանում, քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: Ֆրանկան մեծ անհատականություն էր նորաձևության աշխարհում. 28 տարի շարունակ նա իտալական Vogue-ի գլխավոր խմբագիրն էր, 1994-ից ղեկավարել է Condé Nast Italia հրատարակչությունը:


Ջորջ Մայքլ
Երգիչը վախճանվել է քնած ժամանակ, Սուրբ Ծննդյան օրը, որի մասին, նրա շնորհիվ, ամբողջ մոլորակն արդեն քանի տարի է` երգում է այս երգը։


Դևիդ Բոուի
Դևիդ Բոուիին աստղ չես անվանի, այլ Տիեզերական երաժշտության մի ամբողջ արեգակ: Որպեսզի պարզապես հասկանանք, թե ՈՒՄ և ԻՆՉ ենք մենք կորցրել, հարկավոր է երեկոյան մարել սենյակի լույսերը, միացնել Բոուիի երաժշտությունն ու պարզապես կորսվել ժամանակի մեջ:


Լեոնարդ Քոհեն
Մեծագույն երգիչ, որին Ամերիկայի երիտասարդ սերունդը հազիվ թե գիտի, բայց Քոհենն այն երևույթն է երաժշտության մեջ, որին անպայման կհասնես, երբ պատրաստ լինես...

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ