«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ստորագրված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ կտեղադրվեն ԿԸՀ կայքում

Ստորագրված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ կտեղադրվեն ԿԸՀ կայքում
12.01.2017 | 12:05

ԿԸՀ-ն սահմանեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման կարգը: Հիմնական զեկուցող, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց. «Այժմ մենք ներկայացնում ենք որոշման նախագիծ, որի համաձայն` ընտրական ցուցակների սկանավորման աշխատանքները իրականացվում են ընտրությունների հաջորդ օրը` ժամը 12:00-ից սկսած:

Սկանավորված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ ԿԸՀ համացանցային կայքում պետք է տեղադրված լինեն սկանավորման աշխատանքները սկսելուց հետո 24 ժամում»: Որոշման նախագիծը դրվեց քվեարկության, հանձնաժողովի 7 անդամները միաձայն կողմ քվեարկեցին:

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ