«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ընդամենը ջուր էր ուզում

Ընդամենը ջուր էր ուզում
27.01.2017 | 01:30

Ցմահ ազատազրկված Արսեն Գալստյանի խցում երկու օր ջուր չի եղել, իսկ նրա բողոքներն ավարտվել են «կարցեր» ուղարկելով։ Այս մասին «Իրատեսին» փոխանցեց Արսենի ընկերը՝ Էռնեստ Ահարոնյանը, նշելով, որ 6-րդ կորպուսի պետ Ռոման Հակոբյանը խոստացել է խնդիրը կարգավորել, սակայն խաբել է։ Արսեն Գալստյանը վեճի է բռնվել կորպուսի պետի հետ, որը, որպես պատիժ, նրան ուղարկել է մենախուց, թեև ցմահ ազատազրկվածը, ընկերոջ պնդմամբ, ունի առողջական խնդիրներ ու չի կարող երկար մնալ այնտեղ։

Ռոման Հակոբյանն էլ աներեր է և միտք չունի մեղմելու «պատիժը»։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ ցմահ ազատազրկվածն ընդամենը ջուր ունենալու իր նվազագույն իրավունքն է փորձել պաշտպանել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ