«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Որևէ քաղաքական ուժ կամ դաշինք դեռ փաստաթղթեր չի ներկայացրել ԿԸՀ

Որևէ քաղաքական ուժ կամ դաշինք դեռ փաստաթղթեր չի ներկայացրել ԿԸՀ
07.02.2017 | 15:18

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը երեկ աշխատանքային օրվա ավարտին ասել է, որ որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր հանձնաժողով չի ներկայացրել:

«Ընտրական ցուցակները կարող են ունենալ երեք մաս՝ համապետական ցուցակ, որը ունի երկու մաս, երկրորդ մասը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, և նաև տարածքային ցուցակների հատվածը, քանի որ գիտենք, որ ընտրական տարածքներ կան տասներեք, և ամեն տարածքում կուսակցությունը կարող է առաջադրել, պետք է առաջադրի թեկնածուներ»,- փոխանցեց Արմեն Սմբատյանը:


Ըստ ժամանակացույցի, ընտրություններին մասնակցելու ծրագրեր ունեցողները դա կարող են անել առաջիկա 10 օրերին:

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ