«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ԱԳՆ. Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է

ԱԳՆ. Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է
08.02.2017 | 14:55

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջանին նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև խոր անդունդը՝ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Բելառուսի կողմից Ռուսաստանի, Իսրայելի և ՈՒկրաինայի քաղաքացի բլոգերի արտահանձնումը Ադրբեջանին:


«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»,- արտգործնախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված իր մեկնաբանությունում շեշտում է Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ