«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ավստրիան առաջարկում է ԵՄ-ից արտաքսվող փախստականների համար ճամբար ստեղծել Վրաստանում

Ավստրիան առաջարկում է ԵՄ-ից արտաքսվող փախստականների համար ճամբար ստեղծել Վրաստանում
05.03.2017 | 22:10

Ավստրիան առաջարկում է Եվրամիությունից արտաքսվող փախստականների համար ճամբար ստեղծել Վրաստանի տարածքում՝ Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: «Մեզ փախստականների կենտրոններ են հարկավոր Եվրամիության սահմաններից դուրս, որոնք կկառավարվեն ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ:

Եվրամիություն ձգտող անօրինական ներգաղթյալները կարող են վերադարձվել այդ կենտրոններ: Այդ հաստատությունները կարող են գտնվել այնպիսի պետություններում, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ Արևմտյան Բալկանների երկրները»,- նշել է Կուրցը:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ