ԱՄՆ-ն սկսել է Հնդկաստանի 270 քաղաքացու արտաքսման գործընթացը: ԱՄՆ իշխանությունները տեղյակ են պահել Հնդկաստանի իշխանություններին: ԱԳՆ-ից խնդրել են հաստատում, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիություն ունեն:
ԱՄՆ-ում հայտարարել են, որ արտաքսումը կիրականացնեն միայն Հնդկաստանի իշխանությունների հաստատումը ստանալուց հետո: ԱՄՆ-ում Հնդկաստանի 500 հազար քաղաքացի է ապօրինի ապրում: Նրանք երկիր մուտք են գործել օրինական, սակայն սահմանված ժամկետի ավարտից հետո չեն լքել նահանգները: