Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն. Խորհուրդ ենք տալիս չգրանցվել GetContact համակարգում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն. Խորհուրդ ենք տալիս չգրանցվել GetContact համակարգում
19.12.2017 | 18:19

ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։

Այն թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։

Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլատվություն է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։

«Խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չհայտնվեն բազայում»,-ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 4774

Մեկնաբանություններ