«Աջ ղեկ» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ պատրաստվում է Երևանում անցկացնել բողոքի ցույց-ավտոերթ ընդդեմ աջակողմյան ղեկանիվով ավտոմեքենաների ներմուծման արգելքի: Նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը ասել է, որ դեպի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենք երթը մեկնարկելու է ժամը 15-ին Հարավարևմտյան թաղամասից: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից փոխանցել են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը պատրաստ է ընդունելու նախաձեռնության ներկայացուցիչներին: