Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը պատրաստվում է երկրի ամբողջ տարածքում նստացույցեր սկսել՝ բողոքելով երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարացման դեմ: Կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան կոչ է արել քաղաքացիներին և բոլոր կուսակցություններին, որ դեմ են արտակարգ դրությանը, մասնակցել նստացույցերին: Արդեն ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում: